|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Քարոզարշավի շրջանակներում Չարենցավան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ գործող նախագահի, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանը, խոսելով աշխատատեղերի մասին, մի ուշագրավ հայտարարություն արեց:
Նա ընդգծեց, որ մարդիկ չեն ցանկանում ցածր աշխատավարձով աշխատատեղերում աշխատել: Սերժ Սարգսյանը նաեւ կրկնեց վարչապետի խոսքերը, որ մարդիկ նախընտրում են նպաստ ստանալ, քան թե աշխատել: Նա հիշեց նաեւ երկրում գրանցված այն մի քանի դեպքերը, երբ մարդիկ իրենց անասուններին վաճառել են, որ կարողանան օգտվել նպաստից:
Նախագահը հայտարարեց, որ Երեւանում հազարավոր աշխատատեղեր կան, բայց` ցածր վարձատրությամբ, եւ մարդիկ չեն ցանկանում աշխատել այդտեղ: «Երեւանցիները չեն ուզում 130-140 հազար դրամ աշխատավարձով աշխատատեղերում աշխատել, որովհետեւ դրանով չեն կարողանա հոգալ իրենց հոգսերը»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Նա ընդգծեց, որ ամեն բնակավայրում խնդիրները տարբեր են: Նախագահը նշեց, որ անկախությունից հետո Չարենցավանը ծանր կացության մեջ հայտնվեց, բայց չի կարծում, որ մեղավորն անկախությունն է:
Չարենցավանցիների հետ հանդիպման ժամանակ նախագահը խոսեց նաեւ կենսաթոշակների մասին, մասնավորապես` ակնակրեց պարտադիր կուտակային կեսաթոշակային հիմնադրամի անհրաժեշտության մասին: