կարևոր
14437 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-16 12:26
Տարածաշրջան Քաղաքական

Բիշքեկում հանդիպել են Իրանի և Ռուսաստանի անվտանգության Գերագույն խորհուրդների քարտուղարները 

Բիշքեկում հանդիպել են Իրանի և Ռուսաստանի անվտանգության Գերագույն խորհուրդների քարտուղարները 

Հինգշաբթի՝ փետրվարի 15-ին Բիշքեկում հանդիպել են Իրանի Ազգային անվտանգության Գերագույն խորհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանը և ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

Սա Իրանի և Ռուսաստանի անվտանգության երկու բարձրաստիճան պաշտոնյաների երկրորդ հանդիպումն է մեկ ամսից պակաս ժամանակահատվածում։ Նրանք Բիշքեկում են՝ մասնակցելու Աֆղանստանի վերաբերյալ տարածաշրջանային երկրների ազգային անվտանգության խորհրդականների հանդիպմանը։ Կողմերի քննարկած ամենակարևոր հարցերից մեկը «նոր համապարփակ երկարաժամկետ երկկողմ համաձայնագիրն է»։

Կողմերը քննարկել են նաև Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի անվտանգային հարցերը և Իրանի ու Ռուսաստանի «անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարում երկու երկրների համագործակցության հեռանկարը»։

Բանակցությունների բովանդակության մասին ստույգ մանրամասները սակայն չեն հրապարակվել։