|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին անդրադարձել է տարածաշրջանի որոշ երկրների միջուկային ծրագրերին. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն: Նա նշել է, որ տարածաշրջանի որոշ երկրներ իրենց նավթադոլարները ծախսում են չափազան կասկածելի միջուկային ծրագրերի իրագործման նպատակով, ինչն, ըստ նրա, տարածաշրջանին եւ աշխարհին կարող է կանգնեցնել շատ ավելի մեծ սպառնալիքի առջեւ, քան ահաբեկչության եւ ԴԱԵՇ-ի վտանգը:
«Նման սպառնալիքների առաջացումը մեզ ստիպում է, հաշվի առնելով դրանց բնույթը, վերանայել մեր պաշտպանական ռազմավարությունը եւ երկրի պաշտպանական պահանջներն ու անհրաժեշտություններն համապատասխանեցնել դրանց»,- ասել է Շամխանին: