|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի կարծիքով աշխարհն այսօր «Թրամփիզմ» կոչվող մի երեւույթի ականատեսն է, որը խիստ ճաշակային եւ անձանականցված է: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ յունիսի 18-ին՝ Մոսկվա ժամանելիս. տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:
Անդրադառնալով Անվտանգութեան հարցերով բարձրագույն ներկայացուցիչների 10-րդ համագումարին՝ Շամխանին նշել է, որ այն լավագույն հարթակն է կարծիքների փոխանակաման համար մի երեւույթի մասին, որը ոչ գլոբալ է, ոչ էլ բազմակողմանի. ««Թրամփիզմը» միակողմանի մի երեւույթ է, որը հիմնականում անվտանգային եւ խիստ անձնական-ճաշակային բնույթ է կրում»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի պաշտոնական հրավերով Շամխանին Մոսկվայում մասնակցելու է Անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչների 10-րդ համագումարին: