կարևոր
3829 դիտում, 7 ամիս առաջ - 2024-02-15 23:38
Հասարակություն

Իրանի հետ հարաբերություններն էլ են փչանում․ թյուրքագետ

Իրանի հետ հարաբերություններն էլ են փչանում․ թյուրքագետ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամի իր ալիքում գրում է․

«Իրանի նախագահն այսօր ՀՀ դե-ֆակտո փոխվարչապետի հետ հանդիպմանն ասել է.

«Մենք համաձայն չենք խնդիրներ լուծելու պատրվակով տարածաշրջանում արտաքին ուժերի ներկայությանը, և կարծում ենք, որ նրանց ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծելու, այլև այն կդառնա ավելի մեծ խնդիր տարածաշրջանի ժողովուրդների ու պետությունների համար»։

Դիվանագետերեներից եթե սա թարգմանենք, կնշանակի, որ Իրանի հետ հարաբերություններն էլ են փչանում, քանի որ Հայաստանը կառավարողների խմբավորումը փորձում է Իրանի սահմաններին տեղակայել Իրանին թշնամական արևմուտքի ուժերին։

Այստեղ պետք է հիշել, որ մեր տարածաշրջանում կա երեք անմիջական մեծ պետություն՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա։ Վերջինը հստակ ուզում է մեզ ոչնչացնել։ Առաջին երկուսը ունեն կայսերական շահեր, որոնց հետ հնարավոր է խաղալ և ստանալ փոխշահավետ իրավիճակ։ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը սրա փոխարեն թշնամանում է առաջին երկուսի հետ՝ այդպիսով հեշտ թիրախ դառնալով երրորդի համար»։