|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրան-Հայաստան հարաբերություններն ուղղված չեն որևէ երրորդ երկրի դեմ և նրանք երբեք այնքան խնդիրներ չեն առաջացրել ինչպես Իրանի հարաբերություններն իր մյուս հարևանների հետ: Ինչպես հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը, նման հայտարարությամբ շաբաթական մամուլի ասուլիսի ընթացքում հանդես է եկել Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին:
Քասեմին հիշեցրել է, որ Իրանն առաջին երկրներից էր, որ միջնորդական առաքելություն է ստանձնել Երևանի և Բաքվի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:
Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի օրերս Իրան կատարած այցին` Իրանի ԱԳՆ խոսնակը շեշտել է, որ այդ այցի ընթացքում քննարկել են բազմաթիվ հարցեր, այդ թվում և տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես Սիրիայի հարցը:
Քասեմին ընդգծել է նաև, որ Կովկասը շատ կարևոր տարածաշրջան է, որի հետ Իրանն ունի պատմական, մշակութային և քաղաքական կապեր: