Միասին կարող ենք
կարևոր
823 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-25 12:04
Հասարակություն

Հայ մարդու արյուն-քրտինքով մշակած ու վաստակած բերքը փչանում է բեռնատարներում․ Գոհար Ղումաշյան

Հայ մարդու արյուն-քրտինքով մշակած ու վաստակած բերքը փչանում է բեռնատարներում․ Գոհար Ղումաշյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Գոհար Ղումաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Տնտեսվարողը բախվում է անհեռատես քաղաքական որոշումների հետևանքներին։ Հայ մարդու արյուն-քրտինքով մշակած ու վաստակած բերքը փչանում է բեռնատարներում։ Արդյունքում՝ տնտեսական լուրջ խնդիրներ են առաջանում։

Տաք, չոր ու մաքուր գրասենյակում նստած զանազան պարոնները որոշել են, որ հայ արտադրողը պետք է գտնի «ալտերնատիվ» շուկաներ։ Սակայն իրենց ուղեղը չեն ծանրաբեռնել հետագա որոշումներով։ Այլ կերպ ասած՝ «դուք ձեր գլխի ճարը տեսեք, ժողովուրդ ջան»։

Ընտրությունները վերջացան, ուրեմն` իրենցից ոչինչ մի ակնկալեք։ Հետո ի՞նչ որ ամբիոնների մոտ հոխորտում էին, «կրքոտ» ելույթներ էին ունենում։ Ընտրությունից հետո թեկուզ ջրհեղեղ։ Այսպես են վարվում, քանի որ նրանք իբրև քաղաքական գործիչ են, բայց այդպես էլ չդառձան պետական գործիչ»։