կարևոր
4558 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-22 11:06
Քաղաքական

Սահմանամերձ Բերքաբերում արքայանարնջի բերքը փչանում է, գնորդներ չկան․ Ոսկան Սարգսյան

Սահմանամերձ  Բերքաբերում արքայանարնջի բերքը փչանում է, գնորդներ չկան․ Ոսկան Սարգսյան

Իջեւան խոշոր համայնքի սահմանամերձ Բերքաբեր գյուղում աճեցված կորոլյոկի (արքայանարնջի) բերքի իրացման հետ կապված լուրջ խնդիր կա։ Բերքաբեր բնակավայրի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանը հայտնեց, որ Բերքաբերում կորոլյոկի մոտ 50 տոննա բերք կա։ Նախորդ տարիներին սառնարան-բեռնատար մեծ ավտոմեքենաների տերերը եւ չրանոց ունեցողները գյուղացիներից գնում էին կորոլյոկի բերքը, իսկ այս աշնանը նրանք Բերքաբեր չեն գնացել։ Գյուղացիները չեն ցանկանում իրենց միրգը շատ էժան վաճառել, բնակավայրի վարչական ղեկավարն ասաց, որ Արմավիրի մարզում գործող Մեյմանդարի մեծածախ շուկայում կորոլյոկի կիլոգրամի գինը 180-200 դրամ է, ինչը բերքաբերցիներին ձեռնտու չԷ։ Սահմանամերձ գյուղում առկա է շուրջ 20 հեկտար կորոլյոկի այգի, կան նաեւ նորատունկ այգիներ, որոնք դեռեւս բերք չեն տալիս։ Բերքաբեր գյուղն ունի մոտ 760 հեկտար տարածք, որոնք գտնվելով փաստացի հայ-ադրբեջանական սահման դարձած Ջողազի ջրամբարի ձախ ափին, արդեն 30 տարի գտնվում են ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ։

Ոսկան Սարգսյան

Լրագրող