կարևոր
2653 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-07 13:43
Քաղաքական

Թուրքը հազիվ հնարավորություն է ստացել ոչնչացնելու մեր երկիրը, ու նա կհասնի դրան, քանի դեռ նրա ձեռքը բռնող և ջարդող հայը ոտքի չի կանգնել․ Հոխիկյան

Թուրքը հազիվ հնարավորություն է ստացել ոչնչացնելու մեր երկիրը, ու նա կհասնի դրան, քանի դեռ նրա ձեռքը բռնող և ջարդող հայը ոտքի չի կանգնել․ Հոխիկյան

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է

«2020-ի պատերազմից հետո ես վստահություն ունեի, որ մինչև 2025 թվականը Արցախից մեզ մնացած հատվածին որևէ բան չի սպառնում։ Ես կարծում էի, որ կպահենք փոքրիկ Արցախը ու տարիներ անց նրա շուրջ պայքարը ծավալելով՝ հետ կբերենք կորցրածը։

2023-ի սեպտեմբերին հասկացա, որ վստահությունս անտեղի էր․․․

Հիմա ես վստահություն չունեմ, որ Հայաստանի Հանրապետությանը էլ որևէ բան չի սպառնում։ Հակառակը։ Ես արդեն տեսնում եմ, որ մի օր արթնանալու ենք պայթյունների ձայներից, մեր բակերում ընկնող հրթիռներից ու իրենց զավակներին փնտրող մայրերի ճիչերից։

Թուրքը հազիվ հնարավորություն է ստացել ոչնչացնելու մեր երկիրը, ու նա կհասնի դրան, քանի դեռ նրա ձեռքը բռնող և ջարդող հայը ոտքի չի կանգնել։ Թուրքը պայմանավորված պատերազմով զոհեց մեր եղբայրներին ու զավակներին, խլեց մեր Արցախը՝ կոտրելով մեր ոգին, բայց նա լավ է հասկանում, որ չի կարողացել խլել ամենակարևորը՝ մեր պատմությունը և մեր ուժը։

Որպեսզի Արցախցիների նման գաղթական չդառնան Երևանցիները և Հայաստանի մյուս վայրերի մեր հայրենակիցները, ժամն է, որ նախ ավարտին հասցնենք ՄՏՔԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ․․․»։