|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արդեն մի քանի ամիս Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի 600 սաները հատուկ պատրաստվում էին մայիսի 28-ի տոնին: Եվ այ քեզ զարմանք, մայիսի 27-ին, առավոտյան բարձր տրամադրությամբ գալիս են դպրոցՙ մասնակցելու հանդեսին ու անմիջապես տեղում «քար են կտրում»: Դպրոցի բակում իրենց իսկ ձեռքով տնկած չորս ծիրանենիները, մեկ խնձորենին եւ մեկ կաղնին տապալված են գտնում: Չկարծեքՙ հորդառատ անձրեւից կամ կարկուտից, այլ չարագործի ձեռքով սղոցելու հետեւանքով: Հինգուկես տարեկան մրգատու ծառերի վրա ցոգոլները մարդու խիղճ են տանջում: Տեսնես ի՞նչ են մտածել, երբ կացնահարել են ծառերը եւ ինչո՞ւ նրանց ձեռքը բռնող չկա:
«Ազգը» ահազանգից հետո եղավ դպրոցում ու զարմացավ, որ առավոտվա ժամը 9.30-20.30 դպրոցի տնօրենության ահազանգը քաղաքապետարանի, ոստիկանության, համայնքի եւ էլի շատ պատկան գերատեսչությունների կողմից մնացել էր անհետեւանք: Մինչեւ ե՞րբ եւ ինչքա՞ն պետք է հանդուրժվի նման անտարբերությունը: