Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
57 տարեկանում մահացել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը։
Գագիկ Գինոսյանի ընկեր Վահան Վարդանյանի խոսքով մահվան պատճառը՝ սրտի կաթվածն է։
Նշենք, որ Գինոսյանը ծնվել է 1966 թ.-ի օգոստոսի 3-ին Վրաստանի ԽՍՀ Ախալցխա քաղաքում։
1972-1982 թթ.-ին սովորել է Ախալցխայի №3 հայկական միջնակարգ դպրոցում։
1982-1983 թթ.-ին աշխատել է Ախալցխայի Շարժական մեխանիզացված շարասյունում որպես բանվոր։ Նույն թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Տեխնիկական կիբեռնետիկա» ֆակուլտետի «Ավտոմատիկա և հեռուստամեխանիկա» բաժինը և ավարտել այն 1990 թ.-ին։
Երկար տարիներ պարում է «Վան» և «Ակունք» ազգագրական պարի համույթներում։ Զբաղվել է բանահավաքչական գործունեությամբ։ Հիմնադրել է «Կարին» ավանդական երգի-պարի խումբը։
1995-1996 թթ. ընթացքում ավարտել է Խորհրդային Միության Մարշալ Շապոշնիկովի անվան «Վիստրել» Բարձրագույն Սպայական Դասընթացը՝ ստանալով «Գնդի և Բրիգադի հրամանատարի» որակավորում։
1985-1987 թթ.-ին ծառայել է ԽՍՀՄ բանակում:
Մասնակցել է Արցախյան պատերազմին։ Եղել է Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ գործող «Ազատագրական բանակ» ջոկատի ռազմիկ, ապա 1992 թ. օգոստոսին ընդգրկվել է «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակում։ Ազատագրական մարտերի ժամանակ ոչնչացրել է թշնամու 2 տանկ:
Մասնակցել է Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Լաչինի, Քելբաջարի ազատագրական մարտերին:
Զինադադարից հետո՝ 1994 թ.-ից ծառայել է ՀՀ զինված ուժերում որպես սպա։
Օրեր առաջ Գինոսյանը Yerkir.am-ին հարցազրույց էր տվել, որը ներկայացնում ենք այստեղ: