|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը կհուղարկավորվի Եռաբլուրում: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Պաշտպանության նախարարությունը բավարարել է Գագիկ Գինոսյանին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորելու վերաբերյալ դիմումը՝ հաշվի առնելով նրա մարտական ուղին»,– ասաց Թորոսյանը։
Նշենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այսօր նախաձեռնություն էր սկսվել` օգտատերերը ՀՀ կառավարությունից պահանջում էին, որ Գինոսյանի հոգեհանգիստը կազմակերպվի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ մարմինը հանգչի Կոմիտասի անվան պանթեոնում կամ Եռաբլուրում։
Հիշեցնենք` Գագիկ Գինոսյանը մահացել է փետրվարի 6-ին սրտի կաթվածից։
Աղբյուրը՝ Sputnik Արմենիա