կարևոր
2197 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-04 14:09
Հասարակություն

Վաղը հրապարակվելու է Արմեն Չարչյանի գործով դատավճիռը

Վաղը հրապարակվելու է Արմեն Չարչյանի գործով դատավճիռը

Վաղը ժամը՝ 10։30-ին հրապարակվելու է Արմեն Չարչյանի գործով դատավճիռը։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Ըստ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը ձերբակալվել է: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի թեկնածուի կողմից նախընտրական փուլում իրեն ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ 2021 թվականի հունիսի 18-ին «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով տարածված ձայնագրության փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով(ընտրողներին կաշառք տալու, ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով):

Ըստ քրեական գործի նյութերի` «Հայաստան» դաշինքի թեկնածու Արմեն Չարչյանը, օգտագործելով իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:

«Վերջինս, մասնավորապես, հորդորել է դեմ քվեարկել գործող իշխանություններին` միաժամանակ սպառնալով, որ իր պահանջը չկատարելու դեպքում իր և ողջ տնօրինության կողմից արժանանալու են «շատ ավելի կոշտ վերաբերմունքի» և «խիստ անհամարժեք պատասխանի», և որ ինքն ու իր ղեկավարությամբ գործող ստորաբաժանումների ղեկավարները «ստուգելու են», թե ովքեր են մասնակցել ընտրություններին` ակնարկելով, որ ինքն է որոշում նրանց «սերունդների ճակատագիրը: