Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դաշնակցության նախաձեռնած՝ Սյունիքի երիտասարդների ներուժը բացահայտող ձեռներեցության ծրագրի՝ «Վերելք Սյունիքի», առաջին տեղն զբաղեցրեց Վիկտոր Խաչատրյանը Կապանից «Be healthy» մարզասրահի գաղափարով՝ հայտնում է Yerkir.am-ը։
Բիզնես-գաղափարների մրցույթի ավարտին, որտեղ հայտարարվեցին 4 հաղթող նախագծերը, Վիկտոր Խաչատրյանը նշեց, որ Կապանում ժամանակակից մարզասրահի պակաս կա, որտեղ կլինի նաև կանանց համար հարմարավետ միջավայր և խորհրդատվություն, այս պատճառով էլ նա մշակել է հենց այդ նախագիծը։
Հաղթող մյուս մասնակիցներն են «Սո ֆան» երիտասարդական ժամանցի հիմնադրման ծրագիրը Կապանում, «Ֆեմիլի ֆարմ» դեղատան հիմնադրման ծրագիրը Քաջարանում և «Գաբրիել Ջիգ Հաուս» հանգստյան և մշակութային ժամանցի տան հիմնադրումը Քաջարանի և Կապանի միջև։
Ընտրված ծրագրերը մասնակի ֆինանսավորում կստանան կազմակերպիչների կողմից, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվություն կտրամադրվի գաղափարների կյանքի կոչման ողջ ընթացքում։
Նշենք, որ Սյունիքից 35 մասնակիցներ 3 ամիս դասընթացներ են անցել բիզնես գաղափարի հղացման, շուկայավարման, Ֆինանսների պլանավորման, ռազմավարական կառավարման, հանրային խոսքի, բիզնես գաղափարի ներկայացման վերաբերյալ, որից հետո կազմակերպվել է բիզնես ճամբար և հաղթող նախագծերն ընտրվել են ֆինանսավորման համար։
Աննա Բալյան
Մանրամասն՝ տեսանյութում․