Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է։
«2020-ի պատերազմից հետո հանրության մեջ ատելություն, բռնություն ու թշնամանք տարածող նիկոլականներից մեկը Օշական գյուղի բնակիչ ոմն Ռուստամ Ավագյանն էր, որը հայտարարում էր․ «թքել եմ սաղ արցախցիների վրեն, հենց այ սենց, քյասար, հրապարակի կենտրոնից էլ թքըմեմ․․․, մեն մենակ, ձեզի տրաքցնելու եմ, ս․․․ էլեք մեր հողից գնացեք», (նոյեմբեր 2020), «Մեզ հողերը հետաքրքիր չեն․․․ ավելի լավ է՝ մեր ու մանուկ կոտորվեն (մարտ 2021), «Սյունիքն էլ մեռնի, այ կեղտեր․․․» (մայիս 2021), «Արցախն էլ մեռնի գլխիդ, արցախցին էլ հավերժ Աստծու կողմից մենակ Բայրաքթար կուլ տա, ուրիշ ոչ մի բան։ Սև հանա տակն էթաս դու քո Արցախով, թքեմ քո դոշին, քո Արցախի դրոշին...» (մայիս 2022):
Նիկոլի անվերապահ աջակից Օշականցի այս տղան իր վարքագծով ոչ միայն արատավորում էր սուրբ Օշականի պատիվը, այլև վայելում էր իշխանության առերևույթ հովանավորությունը և անպատիժ էր մնում իր վերոնշյալ պիղծ հայտարարությունների ու բռնության քարոզի համար, մինչդեռ ընդդիմադիր հասարակական գործիչ Արմեն Գրիգորյանին իր կոպիտ, բայց ոչ հանցավոր արտահայտության համար ԱԱԾ-ով «մասկի շոու» արեցին և կալանավորեցին՝ բանտում նրա կասկածելի մահվան առերևույթ պատճառ դառնալով։
Մեր համառ պահանջների շնորհիվ հնարավոր եղավ հարուցել նիկոլական Ռուստամ Ավագյանի նկատմամբ քրեական գործեր նույն հոդվածներով, ինչ եղել էր լուսահոգի Արմեն Գրիգորյանի նկատմամբ, սակայն ի տարբերություն Արմենի, ներքին թշնամանք ու բռնություն քարոզող այս տղային այդպես էլ մատով չկպան, ոչ ձերբակալեցին, ոչ առավել ևս կալանավորեցին, թեպետ կրկնահանցագործություն էր արել։ Առաջին քրեական գործը (Դատալեքս ԵԴ/0383/01/21) ընթացքի մեջ էր, երբ գործեց երկրորդ առերևույթ հանցանքը (Դատալեքս ԱՐԱԴ/0043/01/23)։ Մենք գիտենք, որպես կանոն, կրկնահանցագործությունների դեպքում չհեռանալու մասին ստորագրությունը փոխվում է կալանավորման, սակայն որևէ քննիչ այդ նախաձեռնությամբ հանդես չեկավ իշխանության կողմնակից հանցագործի նկատմամբ։
Այնուամենայնիվ, մի դեպքում Ռուստամ Ավագյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և տուգանվեց 300.000 դրամ, սակայն վճիռը բողոքարկվել է և մտել Վերաքննիչ դատարան՝ ազատազրկման պահանջով։ Դատաքննությունը դեռևս ընթանում է։
Մյուս դեպքում 2023թ․ սեպտեմբերի 19-ին դատարանը համաձայնեցման վարույթով վճիռ է կայացրել՝ կրկին մեղավոր ճանաչելով Ռուստամ Ավագյանին ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և դատապարտել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով: Սակայն անտեսելով կրկնահանցագործության փաստը՝ դատարանը որոշել է պայմանականորեն չկիրառել պատիժը և սահմանել փորձաշրջան 2 տարի ժամկետով:
Այսպիսով, Օշականում բնակվող և իր Արցախի, Սյունիքի նկատմամբ ատելություն սերմանած Ռուստամ Ավագյանի հետագա վարքագծի վրա վերահսկողություն է նշանակվել։ Նա իրավունք չունի առանց հատուկ թույլտվության լքել ՀՀ տարածքը կամ նույնիսկ բնակության վայրը փոխել։
Սիրելի հայրենակիցներ, հասկանում եմ, որ այսպիսի մեղմ պատիժ այս մարդու նկատմամբ չէր կայացվի, եթե նա լիներ ընդդիմադիր, բայց ունենք դատարանի վճիռ։ Սակայն նաև ունենք փաստ, որ եթե փորձաշրջանի ընթացքում այդ արարածը կրկին ատելություն, թշնամանք կամ բռնություն պարունակող որևէ խոսք ասի, ապա այս անգամ նույնիսկ դատարանը չի կարող որևէ կերպ նրա արարքը մեղմել։
Հետևաբար խնդրում եմ, եթե այդ տղայի որևէ նման հանցավոր հայտարարություն նկատեք, խնդրում եմ ֆիքսել, տեսագրել և ուղարկել ինձ։ Մեզ հաջողվեց առնվազն լռեցնել և որոշակի պատժի հասցնել նիկոլական հանցագործին։ Եթե հետևողական լինենք, կկարողանանք խստացնել պատիժը, նաև նույնկերպ պատժել և ավելի խիստ օրինական պատժի ենթարկել մյուսներին։
Ամեն ինչ կախված է մեր հետևողականությունից»։