Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԵՊՀ դասախոսներից տարօրինակ բողոք ստացանք․ 1 ամսից ավելի է՝ վերանորոգում են բուհի զուգարանները, ինչն անհարմարություններ է ստեղծել իրենց համար: ԵՊՀ-ում 5-6 դասաժամ ունեցող դասախոսները չգիտեն որտեղ հոգալ իրենց բնական կարիքները։ ԵՊՀ խոսնակը մեզ փոխանցեց, որ բոլոր սանհանգույցները չեն վերանորոգվում։
«Միաժամանակ վերանորոգվում են այն սանհանգույցները, որոնք տեղակայված են մեկ ուղղությամբ։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ տարիների ընթացքում չենթարկվելով վերանորոգման՝ ամբողջ համակարգն է դարձել փոփոխման ու վերանորոգման ենթակա, ուստի հատվածային լուծումներ իրականացնելու հնարավորություն չի եղել։ Այսինքն՝ հնարավոր չէ մեկ հարկի սանհանգույցները վերանորոգել, անհրաժեշտ է փոխել նաեւ ամբողջ խողովակաշարը, որն անցնում է տարբեր հարկերով»։
ԵՊՀ-ն կարեւորում է մարդկանց համար ուսման ու աշխատանքի պատշաճ, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ պայմաններ ստեղծելը: Իսկ մարդիկ բողոքում են, թե ինչու ամռանը չեն նորոգել, եւ հիմա «ոտնահարվում է բնական կարիքները հոգալու իրենց իրավունքը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։