Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանն իր կուսակիցների առաջ խոստովանեց, որ Ալիևի հետ բանակցությունները տապալվել են: Ինքն այլևս անելիք չունի:
Ասում էր՝ Արցախը, որ հանձնենք Ադրբեջանին, «խաղաղության խաչմերուկ» ենք կառուցելու, Հայաստանի համար «կադաստրի թուղթ» ենք ստանալու, զարգանալու ենք: Ալիևը բաց հայտարարեց, որ նման բան չկա, և ինքը Հայաստանի վրա աչք ունի:
Եթե անգամ Նիկոլ Փաշինյանը ոչ թե դավաճանաբար է հանձնել Արցախը, որ Հայաստանի համար խաղաղություն բերի, այլ այդպես է մտածել անկեղծորեն, ապա միևնույն է դա նրան չի փրկում, քանզի սխալ քաղաքականության համար պետք է վճարել: Վճարել հեռացմամբ: Առնվազն:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ՔՊԿ-ի, անդամները շատ լավ հասկանում են, որ իրենք Նիկոլի հետ կիսելու են այս խայտառակ քաղաքականության պատասխանատվությունը: Եթե մի կողմ թողնենք օդիոզ նիկոլականներ Ալեն Սիմոնյանին, ֆիկտիվ ԲՀԿ-ական Վահագն Ալեքսանյանին, ֆիկտիվ ՀՀԿ-ական Գևորգ Պապոյանին ու նմանատիպ դեմքերին, ապա մյուսները փրկվելու շանս ունեն: Այդ շանսը Նիկոլից տարանջատվելն է:
Եթե ՔՊԿ-ականները տարանջատվեն, ապա հետագայում փրկվելու, Արցախը հանձնողի պիտակից ազատվելու և Հայաստանի գլխին փորձանք բերելու պիտակից կարող են ազատվել: Նրանց այդ շանսը պետք է տալ: Կօգտվե՞ն այդ շանսից, լավ: Չեն օգտվի՞, իրենք գիտեն: Ամեն մեկն ինքն է ընտրում իր ճակատագիրը:
2018-ին մարդիկ դուրս էին եկել փողոց նախկին արատավոր բարքերից ազատվելու, վատը մերժելու, այլ ոչ թե Արցախը հանձնելու և Հայաստանի գոյությունը հարցականի տակ դնելու համար: Այնպես որ հիմա ամեն մեկի համար գալու է ճշմարտության պահը:
Աղբյուրը՝ 7or.am