Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
7or.am-ը գրում է․
«Նիկոլենք թշնամացրել են Հայաստանը Ռուսաստանի հետ և թշնամացնում են մեր հարաբերություններն Իրանի հետ:
Ադրբեջանն ու Թուրքիան թշնամական դիրքորոշում ունեն Հայաստանի նկատմամբ, բայց նիկոլենք դրանց ներկայացնում են որպես բարեկամներ կամ պոտենցիալ բարեկամներ:
Այս քաղաքականության անունը դրել են «անվտանգային համակարգի դիվերսիֆիկացիա», բայց իրականում դիվերսիա են իրականացնում Հայաստանի դեմ՝ զուգահեռաբար Ադրբեջանին, որպես բարի կամքի դրսևորում, հանձնելով դիվերսանտին:
Նիկոլ Փաշինյանն իրականում վարում է ոչ «և՛, և՛»-ի քաղաքականություն, ոչ էլ նույնիսկ «կա՛մ, կա՛մ»-ի քաղաքականություն: Նիկոլի վարածը «ո՛չ, ո՛չ»-ի քաղաքականությունն է:
Մենք կորցնում ենք դաշնակից ու չենք գտնում նորը: Մենք թշնամանում ենք տարածաշրջանային երկրների հետ՝ չունենալով ոչ մի երաշխիք, որ այլընտրանքային անվտանգային և ուժային կենտրոնը պաշտպանելու է Հայաստանը:
Նիկոլ Փաշինյանի բռնած գիծը հստակ է՝ «Կա՛մ ես կմնամ Հայաստանի վարչապետ (այն, ինչ կմնա ու կհայտնվի թուրք-ադրբեջանական տանդեմի տակ), կա՛մ Հայաստանը չի լինի»:
Նիկոլն իրեն անվտանգ ու ապահով է զգալու այն դեպքում, երբ ինքը թեկուզ 10.000 քառակուսի կիլեմետրի վրա կմնա վարչապետ՝ «ինքնիշխանության» մասին դեմագոգիկ լոզունգների ներքո (լպրծուն և ճամբարափոխ Հայկ Կոնջորյանը Հ1-ի եթերում դա էր քարոզում) կամ էլ՝ այն դեպքում, երբ Հայաստանը չի լինի, քանզի այդ դեպքում իրեն դատող սուբյեկտը չի լինի:
Սա՛ է նիկոլական «ո՛չ, ո՛չ»-ային քաղաքականության բուն էությունը, որի անունը դրել են դիվերսիֆիկացիա:
«Դիվերսիֆիկացիան» «խաղաղության դարաշրջանի» պես մի բան է: Երբ անունը բովանդակության ճիշտ հակառակն է նշանակում»: