Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վճռորոշ հաղթանակով մեկնարկեց հանրապետականների նախնական ընտրությունները։ 2016 թվականին նա պարտվել էր Այովա նահանգում, սակայն այս անգամ փայլուն հաղթանակ է գրանցել այնտեղ:
Հարցումները ցույց էին տալիս, որ ամիսներ շարունակ այս նահանգում նախագահի պաշտոնին հավակնող հանրապետականների թեկնածուներից հենց Թրամփն էր առաջատար, բայց այս հաղթանակը ամերիկյան ԶԼՄ-ները ապշեցուցիչ են որակել: Նա հաղթել է Այովա նահանգի գրեթե բոլոր 99 քաղաքներում։ Նախնական հարցումները եւ հանրապետական ընտրողների հետ ավելի վաղ արված հարցազրույցները հուշում էին, որ «Վերադարձնենք ԱՄՆ-ին երբեմնի հզորությունը» շարժումը ամուր հիմքեր ունի այդ նահանգում: Հարցումները նաեւ փաստում են, որ Այովայում ընտրողները անկարեւոր են համարում Թրամփի իրավական խնդիրները եւ որ ներգաղթը որոշիչ հարցերից է, որն ազդել է նրանց քվեարկության վրա:
ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Նիկի Հեյլին միայն մեկ քաղաքում կարողացավ հաղթել Թրամփին՝ այն էլ ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ։ Իսկ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դե Սանտիսին, որը նույնպես թեկնածությունն է առաջադրել, հաջողվեց գրավել երկրորդ տեղը հանրապետականների նախնական ընտրություններում՝ առաջ անցնելով Նիկի Հեյլիից։
Այովան նահանգներից առաջինն է, որում հանրապետական ընտրողները ընտրում են Սպիտակ տան իրենց թեկնածուին։
Դոնալդ Թրամփը հանդարտ տոնով խնդրեց աջակիցներին մասնակցել երթի, որպեսզի ջախջախեն Ջո Բայդենին եւ լուծեն աշխարհի խնդիրները։