| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Վան»-ը Չարենցավանում ընդունել է «Նոա»-ին:
Առաջինը հանդիպման հաշիվը բացել են «Նոա»-ի ֆուտբոլիստները: Մեկնարկից ընդամենը 5 րոպե անց գոլի հեղինակ է դարձել Ալեքսանդր Կարապետյանը: «Վան»-ը հաշվի հավասարությունը վերականգնել է ընդմիջումից առաջ` 45-րդ րոպեին: Երկրորդ կեսում «Նոա»-ին հաջողվել է կրկին առաջ անցնել հաշվի մեջ: 71-րդ րոպեին գոլն իր ակտիվում գրանցել է նոր փոխարինման դուրս եկած Պայրելին:
Այս հաղթանակից հետո «Նոա»-ն Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 6-րդն է (7 միավոր), իսկ «Վան»-ը` 7-րդը (7 միավոր):
Ավելի վաղ կայացած խաղերում «Արարատ»-ը հաղթել է ԲԿՄԱ-ին (0:2), իսկ «Ալաշկերտ»-«Նորավանք» հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով: