Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkirmedia.am-ի փոխանցմամբ, րոպեներ առաջ Այովա Նահանգի նահանգապետ Քիմ Ռեյնոլդզը պաշտոնական արարողության ընթացքում ստորագրեց Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ 2017 թվականի հոկտեմբերը Հայկական իրազեկման ամիս հայտարարելու մասին հռչակագիր։
Արարողությանը ներկա էին հայ հոգեւոր դասի ներկայացուցիչներ, Արեւելյան Ամերիկայի հայ դատի հանձնախմբի անդամներ Արմեն Սահակյանն ու Արթուր Մարտիրոսյանը, փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչներ։ Այովան Դարձավ 47-րդ նահանգը, որ ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը։ Այդ երկրի միայն երեք նահանգ է, որ դեռ նմանատիպ փաստաթուղթ չեն ընդունել։