| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            2018-ի առաջին կիսամյակում հարկային և մաքսային եկամուտներից պետբյուջե է հավաքագրվել 649 մլրդ դրամ, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի է 88 մլրդ դրամով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով՝ առաջին կիսամյակի համար ծրագրված է եղել հավաքագրել 619 մլրդ դրամ, բայց փաստացի հավաքագրվել է 648 մլրդ, այսինքն՝ ծրագրված թվից 30 մլրդ դրամ ավելի գումար է հավաքագրվել:
ՊԵԿ նախագահի խոսքով՝ ամենաակտիվ ամիսը, հավաքագրված եկամուտների առումով, հունիսն է:
«Իսկ ինչ վերաբերում է հարկային ստուգումներին, ապա 2018-ի առաջին վեց ամիսների ընթացքում 477 տնտեսվարողների մոտ իրականացվել է համալիր հարկային ստուգում, սա պակաս է 21 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Սակայն փոխարենը թիրախային սոտւգումների թիվն է ավելացել, այսինքն՝ հարկային վարչարարությունը շատ ավելի հասցեական է դառնում և թիրախային: Բացի այդ՝ հարկային վարչարարության տեսանկյունից վարչարարությունն ուղղում ենք առավելապես խոշոր հարկ վճարողներին, իսկ փոքր և միջին հարկ վճարողների հանդեպ ավելի շատ կանխարգելիչ միջոցառումներ ենք իրականացնում»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Նա նշեց նաև, որ ՓՄՁ-ին պետք է զերծ պահեն ավելորդ հարկային վարչարարությունից: