Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում հաստատվեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից պետական բյուջե գումար փոխանցելու, «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու հարցը :
Հիմք ընդունելով կառավարության և Ռուսաստանի դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին որոշման կառավարությունը որոշում է.
1) ապահովել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2016 թվականի ապրիլ, մայիս և հունիս ամիսների համար բնական գազի ձեռքբերման` 1000 խոր. մետրի համար` 165 ԱՄՆ դոլարի և 150 ԱՄՆ դոլարի տարբերությունը կազմող 15 ԱՄՆ դոլարի հաշվարկով 3.744.375 ԱՄՆ դոլարին համարժեք 1.789.021.452 ՀՀ դրամի փոխանցումը պետական բյուջե,
2) իրականացնել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը սույն կետի 1-ին ենթակետում նշված 1.789.021.452 ՀՀ դրամ գումարի չափով, լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի պետական բաժնեմասի ձեռքբերումը 1.789.021.452 ՀՀ դրամ տեղաբաշխման գնով:
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխումը և դրանով պայմանավորված կանոնադրության փոփոխության գրանցումը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը այդ գումարի չափով միջոցների տրամադրումը: