Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
«Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։
Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արեն Դալլաքյանի մայրն է։
Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ Մանուշ Դալլաքյանը նախորդ տարի 2,2 մլն դրամ եկամուտ է ստացել ձեռնարկատիրական գործունեությունից։
Արեն Դալլաքյանը անկուսակցական է, նա Ալավերդի համայնքի ավագանու անդամ է ընտրվել 2022 թվականին, «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության ցուցակով։
«Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ Ալավերդու համայնքապետարանն այս տարի ևս մեկ պայմանագիր է կնքել։ Այս անգամ պայմանագրի գումարը կազմել է 2 մլն 582 հազար դրամ։ Ի տարբերություն նախորդ անգամվա, այս անգամ համայնքապետարանը էլեկտրոնային աճուրդ է անցկացրել։ Գնառաջարկ է ներկայացրել 6 ընկերություն։ Նրանցից երկուսի՝ «Նեքստ» ՍՊԸ-ի և «ԼԱ իմփորթ» ՍՊԸ-ի հրավերները չեն համապատասխանել մրցույթի պահանջներին և գնահատվել են անբավարար։ Մրցույթում հաղթող է ճանաչվել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ն, որը ներկայացրել է ամենացածր գնառաջարկը առկա 72 չափաբաժիններից 65-ի համար։
«Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ այս տարի տնտեսական ապրանքների մատակարարման համար պայմանագիր է կնքել նաև Լոռու մարզպետարանը։ Գնումը տեղի է ունեցել հրատապ ՝մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի գումարը կազմել է 760 հազար դրամ։
Արեն Դալլաքյանի մոր ԱՁ-ին 2024-ի հուլիսի 7-ին Լոռու մարզպետարանը հատկացրել է 4 մլն 47 հազար դրամ։ Գումարը տրամադրվել է մայիսի 25-26-ը տեղի ունեցած հեղեղումների պատճառով առաջացած սոցիալական խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու ընթացում առաջացած ծախսերը փոխհատուցելու համար։ Լոռու մարզպետարանի ֆինանսական վարչության պետի տեղակալ Արտաշես Բեջանյանի խոսքով՝ գումարը հատկացվել է Ալավերդու համայնքապետարանի տրամադրած հաշիվ-ապրանքագրերի հիման վրա։ «Հեղեղումներից հետո անհրաժեշտ են եղել որոշ ապրանքներ։ Արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ Ալավերդու համայնքապետարանը մրցույթ չի անցկացրել և ուղղակի գնում է կատարել ԱՁ-ից»,- ասաց Բեջանյանը։
Մենք գրավոր հարցում ուղարկեցինք Արեն Դալլաքյանին՝ հասկանալու համար արդյոք նա չի տեսնում շահերի բախում այս գործարքներում։ Դալլաքյանը պատասխանեց, որ պայմանագիրը կնքվել է ԱՁ-ի և համայնքի միջև, և ինքը որևէ կապ չունի այդ գործարքների հետ»։