Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում նոյեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 810 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 321 243-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 30 քաղաքացի, մահացածների թիվը 6700 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք։ Նոյեմբերի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1337 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 35 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 8037-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1916 է, ընդհանուր առողջացածներինը՝ 282 866, փաստացի բուժվողներինը՝ 30 340: Մեկ օրում արվել է 5410 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 183 118 թեստավորում: