Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Հետքը» գրում է․ «Ալավերդու համայնքապետարանն 2024 թվականի հունվարի 9-ին 8 մլն 800 հազար դրամի պայմանագիր է կնքել Արտակ Գևորգյան ԱՁ-ի հետ։ Պայմանագրով նախատեսվում էր ձեռք բերել աղբահանության ծառայություններ Ալավերդի համայնքի Շնող և Քարկոփ բնակավայրերի համար։
Արտակ Գևորգյանն Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։ Պայմանագիրը կնքվել է հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով։
Համաձայն պայմանագրում առկա տեխնիկական բնութագրի՝ Արտակ Գևորգյանը պետք է Շնող և Քարկոփ բնակավայրերում տեղադրեր 50 աղբարկղ՝ 43-ը Շնողում, 7-ը՝ Քարկոփում։ Մեկ տարի շարունակ շաբաթական չորս անգամ պետք է իրականացվեր աղբահանություն։
Մենք գրավոր դիմեցինք Ալավերդու համայնքապետարան հականալու համար՝ ինչու է աղբահանության ծառայությունների պայմանագիրը կնքվել հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով։ Համայնքապետարանից պատասխանել են. «Քանի որ 2023 թվականի դեկտեմբերի 30-ին լրանալու էր Ալավերդի համայնքի երկու բնակավայրերում աղբահանության ծառայության մատուցման պայմանագրի ժամկետը, 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Ալավերդու համայնքապետարանի կողմից օրենքով սահմանված կարգով հայտարարվել է «Հրատապության հիմքով մեկ անձից գնման ձեւ» տեսակի մրցույթ, որը հրապարակվել է Armeps.am էլեկտրոնային համակարգով։ Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 1 մասնակից»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: