Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետն այցելել է Մեդովկա բնակավայր, որտեղ շրջայցի ընթացքում ծանոթացել է նոր կառուցված մոդուլային հիմնական դպրոցում իրականացված աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանը մինչ այդ եղել էր Վարդաբլուրի միջնակարգ դպրոցում, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ (ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է ավելի քան 237 մլն դրամ), նաև հետևել Ստեփանավանի N1 վարժարանի նոր մարզադահլիճի կառուցման աշխատանքներին, որի համար հատկացվել է ավելի քան 173 մլն դրամ:
Շրջայցի ընթացքում Փաշինյանն արձանագրել է տարբեր խնդիրներ և պատասխանատուներին հանձնարարել դրանք շտկել սեղմ ժամկետներում:
Մեդովկա բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտների հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել է, որ դժգոհ է աշխատանքների որակից։
«Սիրելի աշակերտներ,
Ուրախ եմ ձեզ տեսնելու համար, բայց ես դեռ չեմ շնորհավորում դպրոցի առիթով, որովհետև որակի հետ կապված խնդիրներ եմ տեսնում:
Այս պահի դրությամբ երեք տեղ ենք գնացել և երեքում էլ որակի հետ կապված խնդիր ունենք: Ես չեմ պատկերացնում կոմպրոմիս որակի հետ: Եվ այս օբյեկտներն էլ չեն կարող ընդունվել և վճարվել՝ մինչև մեր ստանդարտին համապատասխան չլինեն: Ընդ որում՝ ի՞նչ ենք անում, մտնում ենք 10-15 րոպե մի տեղ, նայում, եթե վիզուալ առաջին հայացքից բան է երևում, դա նշանակում է, որ խորքում ավելի մեծ պրոբլեմներ կան:
Այստեղ ես խնդիր եմ տեսնում, պարոն Ղուլարյան, մեր ծրագրերի կառավարման հետ կապված: Որ կողմ նայում եմ՝ պրոբլեմ կա: Մենք չենք կարող երեխաների առաջ կանգնել, երեխաների աչքերի մեջ նայել, ասել՝ դպրոցը կառուցել ենք, շնորհավոր, գնացինք: Դպրոցը չենք կառուցել: Սա, կներեք արտահայտությանս, կիսատ աշխատանք է: Եվ ես այս պահին այլ բան ասելու առիթ չեմ տեսնում: Պետք է որակի հետ կապված խնդիրը լուծվի:
Կառավարությունից մարդ չի՞ գալիս, մարզպետարանից մարդ չի՞ գալիս, Քաղաքաշինության կոմիտեից մարդ չի՞ գալիս, այստեղ հսկող չկա՞: Ենթադրենք, մենք չէինք գալիս, հետևողական չէինք լինում, ի՞նչ վիճակում էր այս դպրոցը երեխաներին հանձնվելու: Որտեղ նայում եմ, կարծես շինարարն ամեն տեղից ցանկացել է 1000 դրամ տանել: Չի կարելի այդպես աշխատել: Սա վերաբերմունք չէ: Ատկա՞տ ենք մենք ուզում շինարարից, մեզ փո՞ղ է տալիս: Ինչո՞ւ այդ մարդիկ իրենց գործը չեն անում: Դժգոհ եմ: Եվ սա Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատվությունն է, տեխհսկողի պատասխանատվությունը»,- նշել է Փաշինյանը: