| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Իշխանությունը հետևողականորեն աշխատում է իր տխմարագույն հայտարարություններով դաշտը լցնել: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Հատկապես բանակի ու սպառազինության բլոկով դաշտ են նետվում թեմաներ, որոնք քաղաքական և բարոյական իրավունքն էլ չունեն և հաճախ դրանք հնչեցնում են անձինք, ովքեր զինվորական համազգեստ միայն հեռուստացույցով են տեսել:
Ադրբեջանին միլիարդավոր դոլարների հասնող զենք, զինամթերք, տեխնիկա հանձնողները խոսում են նախորդ շրջափուլերում գնված սպառազինության տարեթվերից ու որակից:
Ենթադրաբար մեծ լարվածությամբ այս թեմաներին հետևում են պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետը, ովքեր հերթական անգամ լսելով գործող իշխանական դեմքերի` 2018-ից առաջ գործածված «80-ականների զենքերի» թեման, վստահաբար հիշում են, որ այսօր բանակում 50-60-ականների զինատեսակներ են կիրառվում:
Անշուշտ կան 70-80-ականների զինատեսակներ, հատկապես հրետանային միջոցների մասին է խոսքը, որն այսօրվա ԳՇ-ն, հնարավորության դեպքում միանշանակ ցանկություն կհայտներ գնելու, ավելին` դրանք խիստ անհրաժեշտություն են նաև այսօրվա բանակի համար:
Սերժ Սարգսյանի` 80-ականների զենքերով կռիվ անելու և հաղթելու հայտարարությանը շատերն են այս 7 տարիների ընթացքում արձագանքել/մեկնաբանել, բայց շատ քչերն են խորությամբ հասկացել, թե ինչի դա ասվեց ու ինչ իրական ուղերձներ էր այն պարունակում»: