|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Նոյեմբերի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 312 674 դեպք, որոնցից 273 608-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 31 263 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 13184 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2045 նոր դեպք: Ունենք 1276 առողջացած, 50 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6491 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 7 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1312 է:
Ընդհանուր կատարվել է 2 133 721 թեստավորում: