կարևոր
2359 դիտում, 4 ամիս առաջ - 2023-12-20 14:57
Հասարակություն

ՀՕՄ-ն ու ՀՅԴ-ն շարունակում են Արցախի մեր հայրենակիցների օգնության ծրագիրը․ Գառնիկ Դանիելյան

ՀՕՄ-ն ու ՀՅԴ-ն շարունակում են Արցախի մեր հայրենակիցների օգնության ծրագիրը․ Գառնիկ Դանիելյան

«Հայ օգնության միությունը (ՀՕՄ) և ՀՅԴ-ն շարունակում են Արցախի մեր հայրենակիցների օգնության ծրագիրը», - հայտնում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը։

«Սննդամթերքով ու հիգիենայի պարագաներով արկղերը այս անգամ կծառայեն Դիլիջանում բնակություն հաստատած արցախցի ընտանիքների կարիքներին։

Մենք շարունակում ենք լինել բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների կողքին՝ հաղթահարելու բոլոր կենսական կարիքները»։