|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այն, որ տարիներ շարունակ բարձրաձայնում էինք, որ Արցախում գտնվող մեր հայրենակիցների կյանքը վտանգված է և դրա հետ սերտ փոխկապակցված է Արցախի Հանրապետության ճանաչումը, այժմ ավելի հստակ է դարձել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը Երևանում մեկնարկած ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողությանը՝ լրագրողների հետ հարցազրույցում։
«Մենք անշուշտ շարունակում ենք մեր աշխատանքը՝ իրազեկել մեր հայրենակիցների իրավունքների մասին, այդ թվում՝ Արցախի մեր հայրենակիցների ազատ ինքնորոշման իրավունքը, և նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունները, իրավիճակը Սյունիքում, Գեղարքունիքում և մեր մյուս սահմանամերձ գոտիներում։ Շարունակում ենք բարձրաձայնել նաև Արցախի օկուպացված շրջանների մեր հայրենակիցների իրավունքների մասին, փորձում ենք տարբեր բարեկամական խմբերի միջոցով ֆինանսական միջոցներ գտնել Արցախում և ՀՀ սահմանամերձ շրջաններում պրոյեկտներ իրականացնելու համար»,-ասաց Հեղինե Էվինյանը։
Իբրև մեկ օրինակ նա նշեց, որ Բրյուսելում տարբեր քաղաքային խորհուրդների կողմից կարողացել են ապահովել ֆինանսավորում, որպեսզի Արցախի Խրամորթի դպրոցը վերանորոգվի։
«Սակայն այսօր ունենք խնդիր վերաձևակերպելու և իրավիճակին համապատասխան դարձնելու մեր քաղաքականությունը»,-ասաց Հեղինե Էվինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․