կարևոր
2737 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-05 15:48
Քաղաքական

Իշխանությունների հրահանգով իրականացվում է քարոզչություն, սերմանվում է ատելություն արցախցի մեր հայրենակիցների նկատմամբ․ Դանիելյան

Իշխանությունների հրահանգով իրականացվում է քարոզչություն, սերմանվում է ատելություն արցախցի մեր հայրենակիցների նկատմամբ․ Դանիելյան

Օրերս անդրադարձել էի արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի եղբոր՝ Արամ Երիցյանի հետ տեղի ունեցածին, երբ պարեկները մեքենան իբր չնախատեսված վայրում կանգնեցնելու պատրվակով վերջինիս ծեծի էին ենթարկել։ Այս մասին գրում է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Նախաքննական մարմինը դիմել էր դատարան՝ Արամին 2 ամսով կալանավորելու միջնորդությամբ։

Այս ընթացքում գործընկերներիս հետ հարցը պահում էինք մեր ուշադրության կենտրոնում։ Այցելեցինք նաև ՁՊՎ, որտեղ տեսակցեցինք Արամին։

Երեկ դատարանը մերժեց միջնորդությունը։ Արամ Երիցյանն այժմ ազատության մեջ է։

Սա, իհարկե, փոքրիկ հաղթանակ է, թեև, անհրաժեշտություն է, որ ապօրինի գործողությունների դիմած պարեկները պատժվեն օրենքի ողջ խստությամբ։

Բազմիցս բարձրաձայնել եմ, որ իշխանությունների հրահանգով իրականացվում է քարոզչություն, սերմանվում է ատելություն արցախցի մեր հայրենակիցների նկատմամբ։

Նմանատիպ արշավները, որոնք նկատելի են թե՛ համացանցում, թե՛ մեր իրականության մեջ, միտված են պառակտմանը և ծառայում են միմիայն թշնամուն»։