|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Դադարեցված գործառույթների վերսկսման կապակցությամբ՝ մայիսի 18-ից Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային բոլոր ստորաբաժանումների կողմից ամբողջ ծավալով վերսկսվել է ծառայությունների մատուցումը: Քաղաքացիների մեծ թվով դիմումների կուտակումների պատճառով ստորաբաժանումները կաշխատեն նաեւ մայիսի 23-ին եւ 24-ին (շաբաթ եւ կիրակի օրերին) սովորական աշխատանքային ռեժիմով՝ ժամը 9.00-18.00, քաղաքացիների մուտքը՝ ժամը 09.00-17.00, զննության կայանում՝ ժամը 9.30-16.30:
Առողջության անվտանգության նկատառումներից ելնելով՝ քաղաքացիներին կոչ ենք անում հաշվառման-քննական ստորաբաժանումներ այցելել պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, կուտակումներ չստեղծել, պահպանել սոցիալական հեռավորություն: