Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսական «Առաջին» հեռուստաալիքի եթերում Վլադիմիր Պոզները աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին խնդրեց պատմել` Ցեղասպանությունմ ինչպես է հարվածել իր ընտանիքին:
«Իմ մայրն ու հայրը կարողացել են իտալական նավով փախչել եւ փրկվել` հասնելով Սալոնիկ: Ցեղասպանությունը նրանց չի դիպչել: Բայց մենք խոսում էինք մորս ընտանիքի դժբախտության մասին: Ամբողջ ընտանիքը ոչնչացվել էր, ոչ ոք չէր փրկվել: Իսկ հորս ընտանիքին` պապիս եւ տատիկիս ես տեսել եմ 60-ականներին, երբ եկել եմ Հայաստան:
Ցեղասպանության մասին մեր ընտանիքում չէինք խոսում: Ինչպես նաեւ մայրս չէր ատում թուրքերին: Մայրս միշտ ասում էր` թուրքերի մեջ էլ լավ մարդիկ կային: Ինձ սովորեցնում էին` չի կարելի ստել, պետք չէ ատել, ուրիշների մասին չի կարելի վատ բաներ ասել»:
Վլադիմիր Պոզների հարցին` գնալո՞ւ եք ապրիլի 24-ին Երեւան, Ազնավուրը պատասխանել է` այո:
Հաղորդավարը հետաքրքվել է` ինչո՞ւ: «Որովհետեւ պետք է այնտեղ գնալ: Պետք չէ արհամարհել ճշմարտությունը: Ժամանակն է թուրքերին ասել, որ պետք է ասել ճշմարտությունը: Գիտեք, լոբբինգի վրա հսկայական գումար է ծախսվում: Լոբբինգը թանկ բան է: Մինչդեռ Թուրքիայում կան երեխաներ, որոնք փող չունեն, որ դպրոց գնան: Նրանք ուրախ կլինեին, եթե այդ լոբբինգի փողերն ուղղվեին իրենց կրթությանը»,- նշել է Ազնավուրը:
«Ինչո՞ւ թուրքերը չեն ուզում ճանաչել այդ ցեղասպանությունը: Եվ երբ օտարերկրացին էլ խոսում է այդ մասին, սարսափելի ռեակցիա է լինում: Ի՞նչ է կատարվում նրանց գլխում»,- հարցրել է Պոզները:
«Երկու բան: Առաջինը` թուրքերի համար ամենակարեւոր բառը պատիվն է: Իրենց համար, իրենց պատվի համար նրանք դա որպես վիրավորանք են ընդունում: Եվ կա եւս մի բան: Շատերն այդ ժամանակ հարստացել են հայերի ունեցվածքով եւ հետո հայտնվել կառավարությունում: Այսօր, իհարկե, նրանք կառավարությունում չեն, բայց ժամանակին եղել են: Ես հասկանում եմ նրանց դիրքորոշումը, բայց ընդունել չեմ կարող»,- եզրափակել է Ազնավուրը: