Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում ատելության քարոզի գեներացիա է տեղի ունենում, որից բողոքում են բոլորը և հատկապես իշխանությունները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Սակայն փաստերը ցույց են տալիս, որ ատելության արշավը հիմնականում ուղղորդվում է իշխանությունների կողմից, որի առնչությամբ AntiFake.am-ը իրականացրել է հետաքննություն։
Ատելության արշավի մի մեծ բաժին ռեալիզացվում է Youtube սոցիալական ցանցում ստեղծված 1 տասնյակից ավելի ալիքներով, որոնք ամենօրյա կտրվածքով սուտ և կեղծիք են տարածում Հայաստանի Հանրապետության նախկին պաշտոնյաների, նրանց ընտանիքների անդամների, իշխանությունների համար անցանկալի այլ անձանց վերաբերյալ՝ վարկաբեկելով և զրպարտելով նրանց, ինչպես նաև հրահրելով ազգամիջյան թշնամանք։
AntiFake.am-ը պարզել է, թե ովքեր են կանգնած սուտ, կեղծիք, զրպարտություններ տարածող, ազգամիջյան ատելություն սերմանող յութուբյան ալիքների հետևում, ովքեր են դրանք ղեկավարում, համակարգում, ում միջոցով են տարածում սուտը, կեղծիքը, զրպարտությունները, ովքեր են աշխատում այդ ալիքներում, ում կողմից են ֆինանսավորվում դրանք։
Յութուբյան այդ ալիքներն են՝
Յութուբյան այս ալիքներում տոտալ ապատեղեկատվություն պարունակող տեսանյութերի հրապարակումները սկսվել են իշխանափոխությունից հետո՝ 2018, 2019 թվականներից սկսած։ Այս կարճ ժամանակահատվածում ալիքների հետևորդների (subscribers) ահռելի քանակը և տեսանյութերի բարձր դիտելիությունը վկայում են այն մասին, որ դրանք ունեն մեծ ֆինանսավորում, և տեսանյութերի տարածումը միանշանակ տեղի է ունենում ահռելի գումարների միջոցով։
Այսպես, 8rd.am, 8news.am, Nvideo Only1 և սրանց հետ փոխկապակցված մի քանի այլ յութուբյան ալիքների համակարգմամբ զբաղվում է Շավարշ Սարուխանյանը։
Շավարշ Սարուխանյանը հանդիսանում է «8րդ ալիք» ՍՊԸ-ի տնօրենը, ինչպես նաև Nvideo Only1-ի հիմնադիրն ու սեփականատերը, որը նույնական է NVO1 յութուբյան ալիքի հետ։
Շավարշ Սարուխանյանը Նիկոլ Փաշինյանի աջակիցներից է, իշխանափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի հետ Հանրային Ռադիոյի շենք ներխուժած անձանցից մեկն է, ով ապահովում էր Փաշինյանի ուղիղ եթերը։
Շավարշ Սարուխանյանի կինը՝ Մարիամ Վարդանյանը, հանդիսանում է «8րդ ալիք» ՍՊԸ-ի հիմնադիրը։
Շավարշ Սարուխանյանին յութուբյան ալիքների աշխատանքներում աջակցում են նրա ընտանիքի անդամները։ Մեր աղբյուրի փոխանցմամբ` Շավարշ Սարուխանյանի մայրը՝ Նունե Սարուխանյանը, զբաղվում է տեսանյութերի տարածմամբ։ Քույրերը ապահովում են տեսանյութերի ձայնը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ` Շավարշ Սարուխանյանի եղբայրները նույնպես ներգրավված են «թիմային» աշխատանքներում, սակայն թե ինչ գործառույթներ են իրականացնում նրանք, պարզել չհաջողվեց։
Շավարշ Սարուխանյանի քրոջ դստեր՝ Ալինա Սարուխանյանի ֆեյսբուքյան էջում նշված է, որ նա աշխատում է Nvideo Only1-ում։
Իսկ քրոջ՝ Ստելլա Սարուխանյանի ձայնը կարելի է լսել զրպարտություններ պարունակող տեսանյութերում։
Վերջինս նաև բաց նամակներով դիմում է Նիկոլ Փաշինյանին և այդ տեսանյութերը նույնպես հրապարակվում են վերը նշված յութուբյան ալիքներում։
Շավարշ Սարուխանյանի եղբայրը՝ Արմեն Սարուխանյանը, աշխատում է «Կենտրոն» հեռուստաընկերությունում։
Շավարշ Սարուխանյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված բազմաթիվ լուսանկարներում առկա է նրա աշխատանքի ընթացքը գործընկերոջ՝ Հայկ Կարապետյանի հետ։
Հայկ Կարապետյանը, Շավարշ Սարուխանյանի հետ մեկտեղ, հանդիսանում է վերը նշված յութուբյան ալիքների համակարգողներից։ Նա արդեն իսկ հասցրել է ապաակտիվացնել իր ֆեյսբուքյան էջը։
Շավարշ Սարուխանյանի գործընկերն է նաև Հայկ Մարգարյանը (Dzed), ով նաև Հայկ Կարապետյանի մտերիմն է։
Հայկ Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում հիմնականում կիսում է ArmTube TV և SHD ARM TV յութուբյան ալիքների տեսանյութերը, ինչից կարելի է ենթադրել, որ այդ ալիքների համակարգմամբ էլ զբաղվում է վերջինս։
Սուտ և կեղծիք տարածող յութուբյան ալիքների հետ առնչություն ունի նաև ֆեյսբուքում Hakobyan Hakobyan անունով գրանցված անձը։
Այսօր՝ հունվարի 23-ին, AntiFake.am-ի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձ է կատարել թեմային, որից հետո Շավարշ Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում 1 գրառում և 2 տեսանյութ է հրապարակել այդ առնչությամբ՝ ըստ էության հաստատելով վերը նշված տեղեկությունները։ Տեսանյութերի ձայնի առնչությամբ Սարուխանյանը նշել է, որ որևէ կապ չունի, թե ովքեր են տեսանյութերում ապահովում ձայնը՝ կրկին չհերքելով այն տեղեկությունը, որ դա իրականացվում է քույրերի միջոցով։
Perfect TV նմանաբնույթ յութուբյան ալիքն էլ համակարգում է Վիգեն Սուքիասյանը։ Վերջինս AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան լայվից հետո ապաակտիվացրել է իր էջը Vkontakte սոցիալական ցանցում։
Ինչպես արդեն նշեցինք, յութուբյան այս ալիքների հիմնական բովանդակությունը զրպարտություններ, ստեր և կեղծիքներ տարածելն է, մարդկանց վարկաբեկելն ու հեղինակությունն արատավորելը։ Սակայն այս յութուբյան ալիքները աշխատում են անձանց արատավորելու միջոցով նաև Նիկոլ Փաշինյանի «ռեյտինգը» բարձրացնելու ուղղությամբ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում