կարևոր
6769 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-21 14:09
Քաղաքական

5 ինստիտուտ, առանց որի Նիկոլի դեմ պայքարը միշտ տապալվելու է․ Կարեն Վրթանեսյան

5 ինստիտուտ, առանց որի Նիկոլի դեմ պայքարը միշտ տապալվելու է․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«5 ինստիտուտ, առանց որի Նիկոլի դեմ պայքարը միշտ տապալվելու է.

1. Ազգային փորձագիտական համայնք (այլ ոչ թե արտաքին ուժերի կենտրոնների շահերը սպասարկող)։

2. Ազգային քաղաքացիական հասարակություն, որը կմոբիլիզացնի ու կկազմակերպի մարդկանց ազգային խնդիրների լուծման համար, այլ ոչ թե Վաշինգտոնի, Բրյուսելի կամ Մոսկվայի խնդիրները։

3. Ազգային մեդիա՝ ազգային օրակարգերը պահող, այլ ոչ թե նիկոլաթուրքական օրակարգերն ամենօրյա ռեժիմով թեժացնող։

4. Ինքնիշխան քաղաքական համակարգ, այլ ոչ թե բերանը բաց դրսերից «ok» կամ «դոբռո» սպասող։

5. Չեմ ասի (դեռ էն 4-ը դորդուբեշ անենք...)։

 

Ի՞նչ է պակասում այս ինստիտուտներն ունենալու համար.

ա. Քաղաքական էլիտայի գիտելիք. մեր քաղաքական էլիտաները, ցավոք, այսօր լուծումներ են փնտրում երեկվա խնդիրների համար, ընդ որում՝ երեկ չէ առաջին օրվա գիտելիքով։

բ. Էլիտաների մոդեռնիզացվելու և արագանալու կամք. մարդիկ չեն ուզում հրաժարվել սովորական դարձած կոմֆորտից, չեն ուզում դուրս գալ նորմալությունից։

գ. Ժամանակ. այո՛, չկա, բայց ոչ մի բան չանելով ժամանակը չի ավելանալու։

դ. Փող.

Նույնիսկ 2020-ի նոյեմբերի 9-ից էլ եթե համակարգված աշխատանքը սկսվեր, ապա այսօր Նիկոլը եթե հեռացված չլիներ էլ, միևնույն է, այսպես լկտի գործել չէր կարող։ Արցախում էլ հայերը դեռ կլինեին։

Այսօր էլ դեռ ուշ չէ այս աշխատանքը սկսելու։

Թեկուզ միայն այս տարվա ընթացքում՝ անկախ բոլոր գալիք աղետներից ու ղալմաղալներից, հնարավոր է հասցնել ահագին ամրանալ»։