Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի ՊԲ պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Թե այսքանից հետո հայրենական կոչվող իշխանությունները էլ ինչ պիտի անեն (որ դեռ չեն արել) մեր պետականության և ժողովրդի հետ, , դժվար է ասել... Դժվար է ոչ թե նրա համար, որ անհայտ է նրանց վերջնանպատակը, այլ որ այս ամենից հետո ժողովուրդը շարունակում է չգիտակցել կատարվածի և կատարվողի ահավորությունը...
Յուրաքանչյուր ժողովուրդ սխալվելու իրավունք ունի... Սակայն այն ժողովուրդը, որը չի կարողանում սովորել ոչ թե ուրիշների, այլ գոնե՝ իր սխալների վրա, վաղ, թե ուշ կորցնում է այն ամենը, ինչ վաստակել է, անգամ, արյամբ... Եվ դա օրինաչափ է, քանի որ հենց դա է պատմության դաժան և, որքան էլ ցավալի, արդար օրենքը...
Հ.գ-Մինչ մեր իշխանությունները գովազդում են «խաղաղության խաչմերուկի» երևակայական տեսլականը, սահմանում տակավին արյուն է... Այսօր թշնամու դավադիր կրակոցից ունեցանք հերթական զոհը...»։