կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-22 12:51
Հասարակություն

Ադրբեջանում երևակայական «հաջողություններ» հորինելը դարձել է կենսաձև. Սենոր Հասրաթյան

Ադրբեջանում երևակայական «հաջողություններ» հորինելը դարձել է կենսաձև. Սենոր Հասրաթյան

Արցախի ՊՆ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն այսօր առավոտյան տարածեց հերթական ապատեղեկատվությունը հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին, իսկ այնուհետև «թևեր տալով» սեփական հորինվածքին, զարգացրեց այն՝ հայտարարելով, թե «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»:

Նման դատարկ ու միապաղաղ հնչեղությամբ հայտարարություններից ստացվող տպավորությունը մեկն է՝ հարևան կոչված երկրի ռազմաքաղքաքական ճամբարում երևակայական «հաջողություններ» հորինելն ու դրանցով ոգևորվելը դարձել է կենսաձև:
Հետևություն. ընդունել ըմբռնումով և չխաբվել»: