կարևոր
3538 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-11 20:27
Քաղաքական

«Ադրբեջանն ի՞նչ է զիջելու», «Ոչի՛նչ». Փաշինյանն ի վերջո խոստովանեց

«Մենք տեսել ենք ձեր բանակցությունների հետևանքը, տեսել ենք ձեզ անվտնգության երաշխավորի կարգավիճակում, դրանից էլ բխում են մեր մտահոգությունները և պատկերացումները, թե ինչ է մեզ սպասվում»: Այս մասին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ դիմելով Նիկոլ Փաշինյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Հիմա այս ամբիոնից լուրջ դեմքով խոսում ենք խաղաղության փաստաթղթից այնպես, ոնց որ այդ ամենն իսկապես կա: Լո՞ւրջ եք ասում: Այսօր Ադրբեջանի հետ քննարկվում է միակողմանի զիջումների փաստաթուղթ, որն ամրագրում է այն, ինչ զիջել ենք մինչ այս պահը, դուռ չի փակում Ադրբեջանի նոր պահանջների համար»,-ասաց նա:

Քրիստինե Վարդանյանը թվարկեց, թե ինչ զիջումներ է արել Հայաստանը 2020-ի պատերազմից ի վեր, ապա շարունակելով խոսքը՝ ընդգծեց. «Ադրբեջանն ի՞նչ է զիջում:  Ոչինչ չի զջում, միակողմանի զիջումներ են, չկա բանակցություն»:

Ի պատասխան՝ Փաշինյանը կոչ արեց դուրս գալ մտածողությունից, որ Հայաստանը հաղթեց, Ադրբեջանը պարտվեց կամ հակառակը. «Այն, ինչ անում ենք, մեր արածի ֆոկուսը Ադրբեջանը չի, որ Ադրբեջանը զիջի կամ չզիջի: Մեր արածի ֆոկուսը ՀՀ-ն է և նրա պետական շահերը: Մենք ինչ անում ենք, անում ենք հանուն ՀՀ պետական շահերի՝ անկախ նրանից որևէ մեկը որևէ բան զիջում է, թե՝ ոչ: Մեր նպատակն էն չի, որ Ադրբեջանը բան զիջի, մեր նպատակն էն է, որ մենք ՀՀ ինքնիշխանությունը, զարգացումը, պետության հարատևությունը ապահովենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Քրիստինե Վարդանյանն նկատեց, որ 4 տարվա ընթացքում իրենք ինչ ասել են, տառացիորեն տեղի է ունեցել. «Արցախն է աչքիս առաջ, տեսնում եմ՝ այնտեղ ինչ է կատարվել ու ինչ  վտանգների մասին էինք զգուշացնում: Նույնը  հիմա Կիրանցում է կատարվում: Երեխաները 50 մետրի վրա են ադրբեջանական զորքերից: Դա՞ էր ձեր երազած Կիրանցը: Ես գիտեմ, որ միակ տեղը, որտեղից դուք զորքերը երբեք հետ չեք քաշի, դա կառավարության շենքն է»:

Մանրամասն՝ տեսանյութում