|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտարարել է, որ հավաքականը նոր ավագ ունի։
«Էդուարդ Սպերցյանը Հայաստանի ազգային հավաքականի նոր ավագն է»,- ասել է Եղիշե Մելիքյանը։
Իռլանդիա-Հայաստան հանդիպման ժամանակ նախկին ավագ Տիգրան Բարսեղյանը գլխով հարվածել է մրցակցին և ստացել կարմիր քարտ: Նա որակազրկվել է 3 խաղով:
Էդուարդ Սպերցյանը 2021 թվականի փետրվարին ընդգրկվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Առաջին ելույթն անցկացրել է մարտի 31-ին՝ Աշխարհի 2022 առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Ռումինիա (3-2) խաղին և դարձել մեկ գոլի հեղինակ։