Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր՝ փետրվարի 9-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, պ․գ․թ․ Կարեն Մկրտչյանի «Հայ-իրանական հարաբերությունները 1991-2005 թթ․» գրքի շնորհանդեսը։ Փետրվարի 11-ը Իրանի Իսլամական հեղափոխության 45-ամյակն է։ Այս տարի նաև լրանում է հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32 ամյակը։
Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայ գաղթօջախների և Սփյուռքի պատմության բաժնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը։ Նա ընդգծեց Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության անհրաժեշտության մասին։
Ելույթով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ գիտությունների և հայագիտության բաժնի ակադեմիկոս Յուրի Սուվալյանը, ով անդրադարձավ ուսումնասիրության կարևոր դրվագներին՝ տնտեսական ու նաև Հայաստանի ու Իրանի միջև ծագած խնդիրներին, որոնց հիմնական պատճառը Ադրբեջանի պրովոկացիաներն են եղել։
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը պատմական ակնարկ ներկայացրեց երկու երկրների հարաբերությունների մասին։ Նա տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսում են Կապանում գիտաժողով կազմակերպել։
Շնորհավորանքի խոսք ասաց դիվանագետ, պ․գ․թ․ Գրիգոր Առաքելյանը, ով նաև գրքի գրախոսն է։
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը կարևորեց այն փաստը, որ գիրքը կազմելու համար հեղինակը օգտագործել է նոր արխիվային նյութեր։
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ, պ․գ․թ․ դոցենտ Գոհար Իսկանդարյանը նշեց, որ անհրաժեշտ է այս և նման աշխատությունների թարգմանությունը այլ լեզուներով։ Իսկ իրանագետ, պ․գ․թ․ Սարգիս Մկրտչյանի դիտարկմամբ՝ պետք է հայ-իրանական հարաբերությունները ուսումնասիրել ոլորտ առ ոլորտ և այն հասանելի դարձնել լայն շրջանակների համար, քանի որ երկու երկրների ճանաչողությունը միմյանցից շատ քիչ է։
Հեղինակը 10-11 տարի է տրամադրել այս թեմայի ուսումնասիրությանը։ Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց՝ հիմա, տարածաշրջանային լարվածության ֆոնին հայ-իրանական հարաբերությունները առանձնահատուկ կարևորություն ունեն։ «Անդրադարձել եմ Իրանի հայ համայնքի ազդեցիկ գործիչների ունեցած ներդրումներին՝ երկու երկրների հարաբերություններում։ 20 կամ 30 տարվա վաղեմություն ունեցող դեպքերը, այսօր պատմական նշանակություն ունեն, բայց մյուս կողմից՝ արդիական նշանակություն, որովհետև այս հարաբերությունները միայն մամուլի էջերում և պատմության մեջ չեն մնացել, այսօր էլ գործոն են» ,-եզրափակեց հեղինակը։
Մանրամասն՝ տեսանյութում