կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-25 08:09
Մշակույթ

Կայացավ «Վասպուրականի արծիվը հայ գրականության անդաստանում» գրքի շնորհանդեսը

Կայացավ «Վասպուրականի արծիվը  հայ գրականության անդաստանում» գրքի շնորհանդեսը
Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ մայիսի 24-ին ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի դահլիճում կայացավ բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանի «Վասպուրականի արծիվը հայ գրականության անդաստանում» գրքի շնորհանդեսը։
 
Գիրքը լույս է տեսել Համազգայինի Երեւանի գրասենյակի աջակցությամբ և նվիրված է Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակին։
 
Շնորհանդեսը բացվեց Բագրատ Սրբազանի օրհնության խոսքով։ Բացման խոսքով հանդես եկավ Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը, ով արժևորեց Վարդան Դևրիկյանի կատարած աշխատանքը՝ մեր ժամանակներին համահունչ, սերունդների համար արժեքավոր գործի ստեղծման համար։
 
«Հայոց պատմության այս ժամանակահատվածում ,երբ մեր Հայրենիքը կանգնած է նոր մարտահրավերների առջեւ, դարձյալ արդիական են Խրիմյան Հայրիկի պատգամները։Ականջալուր լինենք Մեծ Հայի խոսքերին ,դրանք բոլոր ժամանակների փորձությունով անցել ու իմաստնացել են։«Միաբան լինենք։Անմիաբան ժողովուրդների Հայրենիքը դատապարտված է կործանման»,- ասում է Խրինյան Հայրիկը»,-իր խոսքում շեշտեց Ռուզան Առաքելյանը։
 
Ելույթներ ունեցան Համազգայինի ԿՎ ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը, ԳԱԱ փոխնախագահ Յուրի Սուվարյանը, բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանը, բանասիրական գիտությունների դոկտոր Ավիկ Իսահակյանը,ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Մարգարիտա Խաչատրյանը, ՀՅԴ Բյուրոյի «Դրոշակ» պաշտոնաթերթի խմբագիր Արտաշես Շահբազյանը։
 
Գրքում Խրիմյան Հայրիկի ազգային եկեղեցական գործունեության ընդհանուր համատեքստում ներկայացված է նաև Խրիմյանի գրական, գեղարվեստական ու հոգևոր բնույթի գործերը, հրապարակախոսությունը և քարոզները։