|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 28 պաղեստինցի է զոհվել Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) հարվածների հետևանքով։ Այս մասին հունվարի 7-ին հայտնել է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։
«Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի», - հաղորդում է հեռուստաալիքը։
Հստակեցվում է, որ վերջին ժամերին իսրայելական բանակը գրոհել է Էլ-Բուրեյջ փախստականների ճամբարը եւ Գազա ու Ռաֆահ քաղաքները։
Անցյալ դեկտեմբերին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել էր, որ «որոշ առաջընթաց» կա Գազայի հատվածում հրադադարի և պատանդների փոխանակման շուրջ բանակցություններում: Նա ընդգծել էր, որ առաջընթացը պայմանավորված է Գազայում ՀԱՄԱՍ-ի վրա ռազմական ճնշումներով և շարժման քաղբյուրոյի ղեկավարի մահով։