Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նամակներ է ուղարկել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախագահ Պյոտր Հոֆմանսկիին և դատախազ Քարիմ Ահմադ Խանին՝ պահանջելով դադարեցնել Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում, գրում է ТАСС-ը։
Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հեռագրային ալիքում։
«Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նամակներ է ուղարկել ՄՔԴ նախագահին և դատախազին՝ ընդգծելով Գազայի հատվածում վերջին հանցագործությունների հետաքննությունն արագացնելու անհրաժեշտությունը։ Գազայի հատվածի բարբարոսական ռմբակոծումը և Իսրայելի ներխուժումն անկլավ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 14 հազար խաղաղ բնակիչ և վիրավորվել առնվազն 32 հազարը, ռազմական հանցագործությունների վառ օրինակներ են։ Դրանք պետք է համարվեն մարդկության դեմ ուղղված հանցագործություններ և ցեղասպանության ակտեր»,- ասվում է նամակներում։
Իրանի արտաքին գործերի նախարարը ՄՔԴ-ի կողմից այս գործի քննարկումն անվանել է նշված դատական մարմնի անկախության և անաչառության փորձություն։ Նա հավելել է, որ ՄՔԴ-ն այժմ պետք է որոշում կայացնի՝ դիմակայել որոշ տերությունների կողմից իր վրա գործադրվող ճնշումներին, կամ նահանջել և թույլ տալ, որ Իսրայելի կողմից իրականացված վայրագությունները անպատիժ մնան