|
Փոխարժեքներ
02 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
ՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF` պետական դաշնային մարմին է) նոր զեկույց է հրապարակել, որն անդրադառնում է Թուրքիայում կրոնական իրադրությանը։ Մասնավորապես, այն նվիրված է Թուրքիայում կրոնական կազմակերպություններին պատկանող սեփականության վիճակին։
Զեկույցը հետաքրքրական է, քանի որ ներկայացնում է նաև հայկական եկեղեցական գույքի մասին կարևոր վիճակագրություն։
Այսպես, 2003-2022 թթ. ընթացքում Թուրքիայում հարձակումների ենթարկված կրոնական գույքի պատկանելիության առումով հայկականը երրորդ տեղում է (ընդհանուր առմամբ գրանցված 34 դեպք)։ Հայկականից զատ ավելի շատ է տուժել միայն ալևիներին ու բողոքականներին պատկանող գույքը։ Հայկական եկեղեցական գույքի վրա հարձակումների մի մասը տեղի է ունեցել վերջին տարիներին։
Դրա պատճառների մասին ես գրել եմ «Ատելության խոսքի դասական թիրախները» գրքում, որը կարող եք գտնել այստեղ։
Վարուժան Գեղամյան
պ.գ.թ., թյուրքագետ