կարևոր
2473 դիտում, 5 ամիս առաջ - 2023-11-22 16:15
Քաղաքական

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՅԴ գրասենյակներում կհանդիպեն քաղաքացիների հետ

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՅԴ գրասենյակներում կհանդիպեն քաղաքացիների հետ

Ս/թ նոյեմբերի 25-ին` առաջիկա շաբաթ օրը՝ ժամը 11։00-ից 14։00-ը, կամ 15։00-ից 18։00-ը, ՀՅԴ Երևանի գրասենյակներում տեղի կունենան ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպումներ քաղաքացիների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի պաշտոնական էջից։

«Սիրելի' հայրենակիցներ,

Ս/թ նոյեմբերի 25-ին` առաջիկա շաբաթ օրը՝ ժամը 11։00-ից 14։00-ը, կամ 15։00-ից 18։00-ը, ՀՅԴ Երևանի գրասենյակներում տեղի կունենան ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպումներ քաղաքացիների հետ:

ԱԺ պատգամավորները պատրաստ են.

  • լսել ու պատասխանել ձեզ հուզող հարցերին
  • քննարկել անելիքները, առաջարկները
  • կամ պարզապես միասին սրճել ու զրուցել ձեզ հետաքրքրող թեմաներով։

Մհեր Սահակյան, Ասպրամ Կրպեյան- Բագրատունյանց 37, ժամը 11։00-ից մինչև 14։00 (Շենգավիթ՝ ՀՅԴ տարածքային գրասենյակ)։

Մհեր Սահակյան, Ասպրամ Կրպեյան - Սասունցի Դավիթ 44, ժամը 15։00-ից մինչև 18։00 (Էրեբունի՝ ՀՅԴ տարածքային գրասենյակ)։

Լիլիթ Գալստյան – Հանրապետության 30, 11։00-ից մինչև 14։00 (Կենտրոն՝ ՀՅԴ տարածքային գրասենյակ)։

Արթուր Խաչատրյան - Գյուլբենկյան 38, ժամը 11:00-14:00 (Աաբկիր՝ ՀՅԴ տարածքային գրասենյակ)

Թադևոս Ավետիսյան, Քրիստինե Վարդանյան -Նոր - Նորքի 1-ին զանգված Նանսենի 13 ա, 11։00-14։00 (Նոր Նորք՝ ՀՅԴ տարածքային գրասենյակ):

Արփինե Վարդանյան - ՀԱԹ Անդրանիկի 73, 11:00-14:00 (Մալաթիա- Սեբաստիա՝ ՀՅԴ տարածքային գրասենյակ)։

Արծվիկ Մինասյան - Ավան Առինջ N6 մանկապարտեզ (էլեկտրոցանցի մոտ), 11:00-14:00 (Մալաթիա- Սեբաստիա՝ ՀՅԴ տարածքային գրասենյակ)։

Գեղամ Մանուկյան, Արմեն Ռուստամյան - Կարապետ Ուլնեցու 72, բն 17, 11։00 -14։00 (Քանաքեռ- Զեյթուն՝ ՀՅԴ տարածքային գրասենյակ)։

Աշոտ Սիմոնյան, Արգիշտի Գևորգյան - Աջափնյակ 16 թաղ, 23 շենք, 11:00-14:00 (Աջափնյակ՝ ՀՅԴ տարածքային գրասենյակ)»։