|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանն ու Թադևոս Ավետիսյանը դեկտեմբերի 23-ին, ժամը 11:00-14:00-ը Նոր Նորքի 1-ին զանգվածի Նանսենի 13 ա հասցեում գտնվող ՀՅԴ գրասենյակում կհանդիպեն քաղաքացիների հետ ու կպատասխանեն նրանց հացերին: Այս մասին տեղեկացնում է Քրիստինե Վարդանյանը:
«Տնտեսագետ, «Հայաստան» խմբակցության գործընկեր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Թադևոս Ավետիսյանի հետ շաբաթ օրը` դեկտեմբերի 23-ին, ժամը 11:00-14:00 սպասում ենք ձեզ Նոր Նորքի 1-ին զանգված, Նանսենի 13 ա հասցեում գտնվող ՀՅԴ գրասենյակում:
Մենք կարող ենք լսել ձեզ մտահոգող հարցերը և օգնել ձեզ.
1. բարձրաձայնելու ձեր խնդիրը
2. համապատասխան նախարարությունից կամ պետական այլ մարմնից պատասխաններ ստանլ ձեզ հուզող հարցերին
3. մեր լիազորությունների սահմաններում տրամադրել խորհրդատվություն և ապահովել համապատասխան մարմինների հետ կապը
Սիրով կսպասենք հանդիպմանը»,- գրել է նա: