կարևոր
2962 դիտում, 1 ամիս առաջ - 2024-03-23 16:54
Քաղաքական

«Հայաստան» խմբակցության պատգամավորները վաղը քաղաքացիների հետ կհանդիպեն Մարտունի քաղաքում

«Հայաստան» խմբակցության պատգամավորները վաղը քաղաքացիների հետ կհանդիպեն Մարտունի քաղաքում

Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ մարտի 24-ին` ժամը 17:00-ին, Մարտունի քաղաքի Թումանյան 14 հասցեում գտնվող «Ադանա» սրահում տեղի կունենա հանդիպում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, պատգամավորներ Աղվան Վարդանյանի, Արման Ղազարյանի, Քրիստինե Վարդանյանի, Թադևոս Ավետիսյանի, Գեղամ Մանուկյանի հետ:

Բոլոր ցանկացողներին սիրով հրավիրում ենք մասնակցելու հանդիպմանը: