կարևոր
2086 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-22 13:33
Քաղաքական

Մինսկում հանդիպում են ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչները․ Հայաստանից ոչ ոք չկա

Մինսկում հանդիպում են ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչները․ Հայաստանից ոչ ոք չկա

Այսօր Մինսկում անցկացվում է ՀԱՊԿ-ի անդամ երկրների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստը։

Նախատեսվում է քննարկել բազմակողմ համագործակցության արդյունքները, զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանում ռազմա-քաղաքական փոփոխությունները։

Վաղը Մինսկում հանդիպելու են ՀԱՊԿ երկրների ղեկավարները։

Հայաստանի ներկայացուցիչները Մինսկի հանդիպումներին չեն մասնակցում։ Պաշտոնական Երևանը նախօրոք խնդրել էր Հայաստանին վերաբերող հարցերը հանել օրակարգից։

Հիշեցնենք, որ Փաշինյանը, Պաշտպանության նապարար Պապիկյանը և ԱԳ նախարար Միրզոյանը հրաժարվեցին ներկա գտնվել ՀԱՊԿ նիստին։ 

Այսօր էլ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ դեկտեմբերին ՀԱՊԿ միջոցառման է հրավիրված, որին ինքը ևս չի մասնակցի։