|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 396.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.3703 |
| GBP | ⚊ | £ 475.51 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Համատեղ պաշտպանության մասին Մեքքայի պակտի մասնակից երկրների ներկայացուցիչները նոյեմբերին նոր հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու դրա ինստիտուցիոնալացմանը և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Այս մասին Անկարայում Սիրիայի իր գործընկեր Ասաադ աշ-Շեյբանիի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
«Նոյեմբերին՝ ենթադրաբար Գերմանիայում, նախատեսվում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի ներկայացուցիչների նոր հանդիպում»,- ասել է թուրք նախարարը։
Հիշեցնենք՝ Մեքքայի համաձայնագիրը օգոստոսի 7-ին ստորագրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալման Ալ Սաուդը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։